Գալուստ Սահակյանը հերրթական փառահեղ դատարկամիտ արտահայտությունն է արել՝ անդրադառնալով այն խոսակցություններին, որ Պռոշյանի գյուղապետի սպանության հետևում կանգնած է Հրաչ Մուրադյանի ՀՀԿ-ական հակառակորդը։
Գալուստ Հանճարեղը հայտարարել է, որ դա հերյուրանք է ու չի կարելի նման խոսակացություններ շրջանառության մեջ դնել ու ընդհանրապես՝ իր կուսակիցները «զենքի հետ առնչություն ունենում են միայն այլոց դեմ, ազգի թշնամիների դեմ, բայց յուրայինների նկատմամբ` երբեք»:
Բնականաբար, սա սուտ է, որովհետև եթե դա այդպես լիներ, ապա Գալուստ Սահակյանը և նրա մի շարք կուսակիցներ պետք է որ արդեն վաղուց բազմակի հրազենային վնասվածքներ ունենային, բայց դե, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն էլ շատ լավ է հակադարձել Գալուստի բարբաջանքին.
«Իմ համար զարմանալի չէ Գալուստ Գրիգորիչի «մտքի հերթական գոհարը», որովհետեւ նրանք, իհարկե, զենքի մշակույթ չունեն, հետո հայտարարեց։ Նրանք ընդհանրապես ոչ մի մշակույթ չունեն, ինչի մասին վկայում են Գալուստ Գրիգորիչի կուսակից մարզպետ Կովալենկո Շահգալդյանի արտահայտությունները: Եթե մշակույթի տակ հասկանում ենք կուլտուրա, ապա միակ կուլտուրան, որին նրանք տիրապետում են, գանձագողությունն է: Խաշնարածները զենքի ի՞նչ մշակույթ պետք է ունենան: Զենքի մշակույթը սպանության հետ կապ չունի, զենքի մշակույթ կարող են միայն ազնիվ մարդիկ ունենալ, այնպես որ` ես այդ հայտարարության մեջ ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում: Իսկ ինչ վերաբերում է ներքին եւ արտաքին թշնամիների դեմ զենք ուղղելուն, կարծում եմ` պարոն Սահակյանը շատ լավ գիտի՝ Դաշնակցության զենքն ում դեմ է աշխատել 120 տարի եւ ավելի՝ եւ ում դեմ կաշխատի, եթե հայ ժողովրդին վտանգ սպառնա:

Ցավոք, Գալուստ Սահակյանի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ մեր ժողովրդին սպառնացող ամենալուրջ վտանգը հենց ներսի որոշ ուժերի մտածողությունն է:

Բայց մեր կանոնադրությունը թույլ չի տալիս այդ վտանգը զենքի սպառնալիքի ճանապարհով վերացնել, դրա համար մենք քարոզչությամբ ենք փորձում համոզել, որ անհեթեթ բաներ չխոսեն»:

Մենակ խաշնարած բառի համար մեդալ կարելի էր տալ Հովհաննիսյանին, դուրս էնքան եկավ, որ այսուհետ ՀՀԿ-ական գալուստատիպ կերպարներից հիշելիս կսկսեմ հաճախ օգտագործել այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել