«Ելք» դաշինքի ավա­գանու խմբակցու­թյունը աշնանը հա­վանաբար կառաջարկի ստեղ­ծել քննիչ հանձնաժողով: Հանձնաժողովը կձևավորվի այս կամ այն խնդրի քննարկ­ման ու լուծում գտնելու հա­մար: «Իրավունքը» փորձեց ավագանու «Երկիր ծիրանի» կուսակցությունից հետաքրքր­վել, թե ինչպե՞ս են վերաբերվում այդ գաղափարին, սա­կայն Սեդա Մելիքյանը հրա­ժարվեց հարցին պատասխա­նել: «Մենք հեռախոսով հարցերի չենք պա­տասխանում: Եթե ասելիք ունենանք, կհայտարարենք»,- ասաց ԵԾ-ի անդա­մը:
 
«Բայց...»,- փորձեցինք ԵԾ-ականից հասկանալ՝ ժողովրդավա­րության, բաց ու թափանցիկու­թյան կողմնակից «Երկիր ծիրա­նի» կուսակցությունն ինչո՞ւ է այսպիսի դիրքորոշում որդեգրել, ԵԾ-ականը մեր խոսքը բերանում ցած դրեց լսափողը:
 
ԵԾ-ից դուրս եկած նախկին երկու անդամներ Հայկ Պետրոսյանից ու Մնացական Պարակշիևից պատասխաններ ստանալ չհա­ջողվեց: Հեռախոսազանգերն անպատասխան մնացին»,-գրում է թերթը:           
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել