«Հայելի» կայքը վերջերս մի նյութ էր գրել՝ նվիրված ՀԱԿ ծրագրի քննարկմանը, որում հետաքրքրիր հատված կա. «Իհարկե, նիստի մասին պատմող տեսանյութը ի ցույց էր դնում Տեր-Պետրոսյանի, մեղմ ասած, բավական համեստ շրջապատը՝ զուրկ կոլորոտից, քաղաքական հետաքրքրությունից, էլ չենք խոսում՝ ազդեցիկ, խարիզմատիկ գործիչների բացակայության մասին»: Ես, իհարկե, հիմա չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, թե այդ ինչ կոլորիտ եւ հավակնոտ դեմքերի մասին է խոսքը: Կարծում եմ՝ ակնարկները պարզ են եւ ակնհայտ: Ավելի էական բան կա: Ինչպես հաճախ պատահում է, Կոնգրեսի քննադատները հերթական շատ լավ բնորոշումն են գտել նորացված ՀԱԿ-ի համար` «համեստ», որն անձամբ ինձ ոչ թե վանում է, այլ հաճույքով ընդունելի է եւ հեղինակի կամքից էլ անկախ՝ շատ ստույգ է: Ես նոր չեմ նկատել ու նոր չեմ ասում, որ հայաստանյան հասարակական կյանքի գլխավոր հոգեբանական վիրուսն է՝ սեփական անձի անհամարժեք գերագնահատումը, որը 90-ականներից ցայսօր ժանտախտից էլ վատթար կործանել ու կործանում է իրապես ներուժ ունեցող հրապարակայիան դեմքերի: Կործանում է թե՛ նրանց որպես անձ, թե՛ նրանց որպես հասարակությանը ծառայություններ մատուցելու ունակ միավորներ: Խնդիրն այն է, որ գերարժեքության զգացողությամբ տառապող գործիչը, որքան էլ մեծ ներուժ ունենա, ուշ թե շուտ անխուսափելիերոն կործանվում է որպես անձ, եւ մյուս կողմից էլ նրա վերջնական քաղաքական հանգրվանը «հաճախորդիզմն» է, որքան էլ դա սկզբնապես անհավատալի թվա: Սեփական հավակնությունները առարկայական իրականության հետ հավասարակշռության չբերած անձն ուշ թե շուտ խախտում է բոլոր հնարավոր բարոյական սահմանները, ինչպես նաեւ աստիճանաբար կորցնում է սթափ բանականությունը: Ցավալի է, որ անթիվ վառ օրինակներ աչքի առաջ ունենալով, նորանոր գործիչներ չեն դիմանում միեւնույն գայթակղությանը: Եվ այս պայմաններում, անկախ քաղաքական դիրքերից կարեւորագույն հասարակական համադարման է դառնում ցանկացած հրապարակային անձնավորության համար համեստությունը, նույնիսկ շեշտվա՛ծ համեստությունը, նույնիսկ մի փոքր չափազանցվա՛ծ համեստությունը: Համեստությունը հիրավի դառնում է կարեւոր քաղաքական գործոն, որոշ իմաստով՝ վճռակա՛ն գործոն: Մանավանդ, որ համեստությունը տվյալ դեպքում համարժեքության հոմանիշն է: Դա չի նշանակում հավակնություների իսպառ բացակայություն: Հասարակական կյանքում հնարավոր չէ առանց հավակնությունների: Բայց դա նշանակում է հավակնությունների եւ իրականաության ճիշտ կշռույթ, որը կարող է ուշ թե շուտ արմատապես փոխել հասարակական կյանքը: Շատ երկար ստացվեց, բայց թեման կարեւոր է: Համեստության մարտահրավերն ընդունված է, իսկ անիմաստ հավակնությունները հաճույքով զիջված են հին դաշտին:

Հ.Գ. «Ինձ համար Կարթագենը պետք է կործանվի»-ի նման մի բան է՝ «ավանդական հայաստանյան ախտերը պետք է կործանվեն ամեն գնով» նշանաբանը: Դա պետք է արվի աստիճանաբար, բայց դա անհրաժեշտություն է: Մեր հասարակական կայնքը պետք է այսպես ասած «առնականացվի», իսկ դա նշանակում է հրաժարաում ամեն տեսակ չափազանցությունից ու հափշտակվածությունից՝ մտքում, խոսքում, գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել