Դժբախտ պատահարներից, վնասվածքներից ու թունավորումներից, շնչառական և մարսողական համակարգի  հիվանդություններից մահվան դեպքերը Հայաստանում 2017-ի առաջին եռամսյակին նվազել են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Չնայած դրան՝ ավելացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից և նորագոյացություններից մահացությունը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 1000 բնակչի հաշվով մահացության ամենաբարձր ցուցանիշն ունեցել է Լոռին, իսկ ամենացածրը՝ Երևանը:

Շնչառական օրգանների հիվանդություններից մահացությունը Հայաստանում 2017-ի առաջին եռամսյակին կազմել է 633՝ նախորդ տարվա 655-ի համեմատ: Մարսողական համակարգի հիվանդությունների թիվը 2017-ին նվազել է 23-ով՝ դառնալով 501, դժբախտ պատահարներից, վնասվածքներից ու թունավորումներից մահացությունը նվազել է 8-ով՝ կազմելով 291:

Դրան հակառակ՝ ավելացել են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահերը՝ 3908՝ նախորդ տարվա 3688-ի համեմատ: Նորագոյացություններից մահերը կազմել են՝ 1584՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 52-ով:

Ամենից շատ մահեր գրանցվել են Լոռիում՝ 1000 բնակչի հաշվով՝ 15.7, հաջորդը Վայոց Ձորն է՝ 13.5, այնուհետև Տավուշը՝ 13.0: Ամենաքիչ մահացողներ եղել են Երևանում՝ 9.5:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել