Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմել է 91 հազար 532 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 5 տոկոսով: Նրանցից 76 հազարը 624-ը գործազուրկներ են: Աշխատանք փնտրողների 59 հազար 515-ը կանայք են, իսկ 32 հազար 017-ը՝ տղամարդիկ: Ըստ հրապարակված ցուցանիշների՝ ամենաշատը աշխատանք են փնտրում Երևանում՝ 15 հազար 125 մարդ, իսկ ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 1 973 մարդ:

Աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների ցանկում են բարձրագույն կրթություն ունեցող բժիշկները (մարզերում), դասավանդողները, համակարգչային մասնագետները, ճարտարագետները և հարակից մասնագետները, միջին մասնագիտական՝ ֆինանսների և առևտրի բնագավառների աշխատողները, առևտրական-առևտրային ծառայությունների գործակալները, հարակից զբաղմունքների գանձապահները և աշխատողները, արվեստի, զվարճությունների և մարզական բնագավառների աշխատողները, խանութների վաճառողները և ապրանքների ցուցադրողները, սննդի արդյունաբերության, տրանսպորտի բնագավառի, մանածագործական արդյունաբերության բանվորները, տնային տնտեսության վարման ծառայություններ մատուցող և հանրային սննդի կազմակերպությունների աշխատողները, շինարար-տեղակայողները եւ այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել