ԱՄՆ դեսպանների (թվով 750) արտաքսումը Ռուսաստանից իրականում շատ ավելի հիմնավոր պատճառներ ունի։ Կան վարկածներ, որոնց համաձայն՝ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հանդեպ կիրառվող նոր սանկցիաներն ընդունել է հակառակ իր ցանկության ու ի հեճուկս իր ադմինիստրացիայի։ Փոխարենը դրան հաստատակամ կողմ եղավ ԱՄՆ կոնգրեսը, որը և ընդունեց վերջին քվեարկությամբ։ Հիմա ստացվում է, որ Պուտինը, հասկանալով այս ամեն ինչը, դիմում է կտրուկ քայլերի։ Իհարկե, 750-ը մեծ թիվ է, սակայն այստեղ խոսքը վերաբերում է ավելի շատ արարողակարգային դեմարշին։

Իսկ դիվանագիտական հարաբերություններում արարողակարգային բնույթի հարցերը շատ կարևոր են։ Սա էլ իր հերթին չի կարող չանդրադառնալ տարածաշրջանում աշխարհաքաղական իրադարձությունների ու մասնավորապես՝ Հայաստանի վրա։ Մեր երկիրը փոքր երկիր է, հիմնականում ոչ թե օրակարգ թելադրող է, այլ օրակարգից ազդվող երկիր, ու այս պարագայում հերթական անգամ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի «դռբի» տակ չընկնելու համար անհրաժեշտ է վարել շատ ճկուն արտաքին քաղաքականություն։ Հեռու ենք այն մտքից, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ոտքները դնելու են գազին ու սկսեն ակնհայտ պատերազմ վարել միմյանց դեմ, սակայն նաև պետք է փաստել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև երբեք այսքան լարված հարաբերություններ չեն եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել