Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը ժամանել է Շանհայ, որտեղ մի քանի կոմերցիոն միջոցառման կմասնակցի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին չեղարկել է Չինաստան ուղևորությունը տրանսֆերային գործերի պատճառով: Ավելի ուշ Նեյմարը հերքել էր այդ տեղեկատվությունը:

Շանհայ ժամանելուց հետո 25-ամյա ֆուտբոլիստը գրառում է կատարել չինական «Weibo» սոցիալական ցանցի իր էջում.

«Ողջույն, Չինաստան: Ես Նեյմարն եմ, և ես հենց նոր ժամանել եմ Չինաստան: Այս պահին Շանհայում եմ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր չինացի երկրպագուներին, շնորհակալ եմ աջակցության համար»,- ասել է Նեյմարը:

Սպասվում է, որ արդեն օգոստոսի 1-ին Նեյմարը կմեկնի Քաթար, որտեղ բուժզննում կանցնի ՊՍԺ տեղափոխության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել