Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայում օգոստոսի 2-ին կանցկացվի Գերագույն ռազմական խորհրդի նիստ` գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի գլխավորությամբ. հայտնում է haqqin.az-ը` թուրքական ԶԼՄ-ներին հղումով:

Սպասվում է, որ  քննարկվելու են երկրի ԶՈւ-ում գյուլենականների դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Թուրքիայում անցյալ տարվա զինված հեղաշրջման փորձից հետո բանակում զտումների հետևանքով գեներալների և ծովակալների թիվը նվազել է 40 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել