Մեր խնդիրներից մեկը նաև այն է, որ մեր երկրում «դարձի» են գալիս բացառապես նախկին աշխատակիցները: Համացանցում մի նյութ է պտտվում ոստիկանության նախկին գնդապետի մասին, ով իբր զղջում է՝ ասելով՝ մենք կործանեցինք այս երկիրը:

Մեզ մոտ պաշտոնը վայելելու ժամանակ ոչ մեկի պետքը չեն երկիրն ու ժողովուրդը: Նախկին ոստիկանը զղջում է, նախկին զինվորականը բողոքում է, նախկին հրշեջը պահանջում է, նախկին դատավորը գիշերները չի կարողանում քնել և այլն:

Նման մարդիկ ավելի անտանելի են այս ժամանակ, քան երբ պաշտոնին էին ու «քանդում» էին երկիրը: Նմաններին պետք չէ հերոսացնել ու օրինակ բերել: Մարդը, ով պաշտոնից ազատվելուց հետո է զղջում իր արածների համար, ապա համոզված եղեք՝ նոր պաշտոնում նշանակվելու դեպքում ավելի վատ կվարվի մեր երկրի հետ:

Պարոնայք, չեք հավատա, բայց սկզբից դուք այդ պաշտոնին նշանակվել եք, որպեսզի պատժեք երկիրը քանդողներին, բայց եթե, նրանց ձեռքը բռնած, ավարտին եք հասցրել գործընթացը, ապա պաշտոնաթող լինելուց հետո բարի եղեք անձայն «վայելել» ձեր արածները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել