Panorama.am-ը գրում է.

Ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը համարձակվել է ասել Վլադիմիր Պուտինի հնարավոր իրավահաջորդի անունը: mk.ru –ի հաղորդմամբ, Znak.com-ին տված հարցազրույցում նա կարծիք է հայտնել, որ նախագահական աթոռը կարող է զբաղեցնել «տեխնոկրատներից» ցանկացածը:

Նա նշել է, որ Պուտինը դեռևս ինքը չի կողմնորոշվել 2018 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հարցում:

Ավելի վաղ Ալեքսեյ Վենեդիկտովը կարծում էր, որ գլխավոր թեկնածուն կլինի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, բայց Ալեքսանդր Նավալնիի Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ֆիլմ-հետաքննությունից հետո նրա վստահությունը այս հարցում պակասել է:

«Հիմա նա առաջին տեղից հեռավել է: Բայց ինձ թվում է՝ Նավալնիի ֆիլմն ու վարչապետի արձագանքը դրան (կամ արձագանքի բացակայությունը) Մեդվեդևի հնարավորությունները նվազեցրել են: Բայց նա, իհարկե, այդ ցուցակում է»,- ասել է լրագրողը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել