Հանրապետության 3-րդ քաղաքում մանկական նյարդաբան չունենք: Մի բժիշկ է միայն, էն էլ գնացել է վերապատրաստման: Ես կարծում եմ, որ սա ոչ թե ճիշտ չի, այլ անոռուգլուխ պետության արդյունք է: Մի ստից կոնսուլտացիայի համար ամբողջ մարզով վեր ենք կենում, հասնում Երևան: Թե ինչ գումարներ է նստում, ու արդյոք ամեն ոք ունի՞ էդ գումարները, կարող եք ինքներդ պատկերացնել: Ինձ վրա դա նստեց մոտ 100 հազար: Էն առումով, որ եթե մեզ մոտ ունենայինք նյարդաբան, ես ստիպված չէի փակի իմ խանութը, ու Աստված գիտի թե ինչքան վնաս եղավ: Տաքսիով չէի հասնի Երևան, ամբողջ օրը տաքսին չէի թողնի իմ տրամադրության տակ, որ եթե անալիզ կամ մի ուրիշ բան պետք լինի, արագ անեմ.... ու մնացած մանր-մունր ծախսերը, երբ բալիկիդ հետ Երևան ես գնում ու որոշում ես` առիթ ա, ուրախացնեմ երեխայիս:
Էլ չեմ ասում, եթե անհապաղ օգնություն է հարկավոր: Երեխան մոտ 4 ժամ մեքենայում է անց կացնում:
Սա, երբ կարողանում ես գումարը հայթայթել ու տեր կանգնել փոքրիկիդ:
Իսկ եթե դեպքը լո՞ւրջ է, ու գումար չունե՞ս: Կամ էդքան էլ լուրջ բան չկա, բայց էլի գումար չկա` գնաս, հասնես Երևան, որ սիրտդ հանգստանա:
Հ.Գ. Վախենում եմ պարզել, թե քանի մանկական նյարդաբան կա մայրաքաղաքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել