Բաքվում ընթացող «Բաքվի տափը» երաժշտական փառատոնի շրջանակում Ադրբեջան էր ժամանել նաև խորհրդային և ռուսական էստրադայի «Примадонна» Ալլա Պուգաչովան։ Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի՝ Ալլա Բորիսովնան Բաքվում վատացել է։ Իրեն նվիրված երեկոյի ժամանակ երգչուհին պլանավորել էր 7 երգ երգել, սակայն կատարել էր ընդամենը 5-ը։ Դրանից առաջ հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին՝ պատճառաբանելով, որ շատ հիվանդ է։ Իսկ կիրակի օրն, ըստ պարբերականի, ընդհանրապես չի երևացել փառատոնին։ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հաջողվել է պարզել, որ երգչուհին ընդհանրապես չեղարկել է իր երկրորդ ելույթը ճնշման բարձրացման պատճառով, և վերջինիս օգնության են հասել բժիշկները, որոնք անընդհատ հերթապահել են փառատոնին։
Մեկ ամիս առաջ, երբ Ալլա Պուգաչովան վատացել էր և հետազոտվել էր մոսկովյան հիվանդանոցներից մեկում, բժիշկները վերջինիս թույլ էին տվել մեկնել Լատվիա։
68-ամյա երգչուհին Բաքվում անկեղծացել էր և ասել. «Հանուն «Տափ»-ի ես նույնիսկ ինքնաթիռ եմ նստել, չնայած երկար տարիներ չեմ թռչում»։ Ասում են, որ երգչուհու վատացման պատճառներից մեկը կարող էր լինել Բաքվում հաստատված սարսափելի շոգը և +40 ջերմաստիճանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել