Ռուսաստանի ոստիկանները «Շերեմետեւո» օդանավակայանում ֆրանսիացի գործընկերներին են փոխանցել քրեական հեղինակություն Նոդար Ալոյանին: Այս մասին գրում է Lenta-ն։

Նրան որոնում էին Ինտերպոլով մաֆիոզային հանցավոր վերազգային համայնք ստեղծելու, նաև կողոպուտի, դրամաշորթության ու փողերի լվացման համար։

Նոդար Ալոյանը, ով հայտնի է որպես Նոդար Թբիլիսկի, ձերբակալվել է Մոսկվայում 2016-ի օգոստոսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել