Armsport.am-ը գրում է.
«Լոռի» ֆուտբոլային ակումբն այսօր հայտարարեց 18 ֆուտբոլիստների հետ պայմանագրեր ստորագրելու մասին:

Ակումբի մամուլի քարտուղարությունից փորձեցինք որոշակի տեղեկատվություն ստանալ այդ խաղացողների մասին:

Հայտնի դարձավ, որ նորաստեղծ թիմի մեծամասնությունը կկազմեն երիտասարդ խաղացողները. «Լոռիում» հիմնականում հանդես կգան 1991-ից 2000 թվականներին ծնված ֆուտբոլիստներ:

Թիմում հանդես կգա նաև մեկ լեգեոներ ֆուտբոլիստ` 1994 թվականին ծնված գվինեացի Սեկու Կոնդեն: Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Կոտ դ՚Իվուարի «Ասկո» թիմը, որն այլևս գոյություն չունի: Ի դեպ, հաջողվեց պարզել, որ Կոնդեն բավականին ժամանակ ապրել է Հայաստանում և տիրապետում է նաև հայոց լեզվին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել