Yerkir.am-ը գրում է.
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում կալանավորվել է «Քուրդիստանի բանվորական» կուսակցության   (ՔԲԿ-PKK)  թևերից մեկի՝ «Քրդական համայնքների միության» (KCK) ֆինանսական հարցերով  պատասխանատու Մուրաթ Յըլմազը․ տեղեկացնում է Ermenihaber-ը։

Թուրքական «Gazetevatan»  թերթի կայքը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ Յըլմազը դատախազության կողմից մեղադրվում է «զինված ահաբեկչական կազմակերպության  անդամ լինելու մեջ»: Բացի դրանից, նա մեղադրվում է KCK-ի համար ֆինանսական միջոցներ հավաքագրելու և դրանք  տնօրինելու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել