Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) գործակալության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախում ծնվել է 1144 երեխա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1189-ի փոխարեն:

Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ և նոտարիատի գործակալությունից:

Ամենաշատ ծնունդները գրանցվել է Ստեփանակերտում՝ 477 (նախորդ տարի՝ 487), շրջաններից՝ Մարտակերտում՝ 161, որն համապատասխանում է նախորդ տարվա ցուցանիշի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել