Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում երեկ ադրբեջանական զինուժի կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող, 41-ամյա Արթուր Մայրանյանը: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը: Կայքի տեղեկացմամբ՝  զրույցում Պառավաքարի գյուղապետի տեղակալ Սարգիս Մարգարյանն ասաց, որ հակառակորդի գնդակը կոտրել է Արթուրի թևի ոսկորները, վնասել մեջքի փափուկ հյուսվածքները: Ներկայումս, ըստ նրա, վիճակը բավարար է: Գյուղապետի տեղակալը հայտնեց, որ զինծառայողի վիճակը բարդացել է, նրան տեղափոխում են Երևան: Նա նաև նշեց, որ կոնկրետ չգիտի, թե ինչ խնդիր կա, բայց կարծես թե այն կապված է մեջքի հետ: Սարգիս Մարգարյանի խոսքով՝ Մայրանյանը վիրահատության կարիք ունի, Երևան տեղափոխելուց հետո կպարզվի՝ երբ կվիրահատեն: Սարգիս Մարգարյանը տեղեկացրեց, որ Արթուր Մայրանյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ընտանիքի միակ կերակրողը: 




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել