Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է թիմակից Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակը:

ԶԼՄ-ների հաղորդմամբ, բրազիլացին շատ մոտ է ՊՍԺ տեղափոխությանը: Տրանսֆերի արժեքը կարող է ռեկորդային` 222 մլն եվրո կազմել.

«Դուք բոլորդ էլ հասկանում եք, թե ինչ իրավիճակ է ստեղծվել նրա շուրջ: Մեզանից շատերը ցանկանում են, որ նա մնա: Շատ ցավալի կլինի, եթե նա հաշվի չնստի մեր կարծիքի հետ:

Կարծում եմ` նա աշխարհի երեք լավագույն հարձակվողներից մեկն է, և դրանից պետք է պարզապես հաճույք ստանալ: Ես միայն ցանկանում եմ, որ մենք միշտ մոտ լինենք նրա հետ»,- Սուարեսի խոսքերն է փոխանցում «AS»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել