Օրերս «Սասնա ծռերի» դատական նիստի ժամանակ Պավլիկ Մանուկյանի և դատավոր Արտուշ Գաբրիելյանի միջև տեղի էր ունեցել կոնֆլիկտ։ Բանն այն է, որ Պավլիկ Մանուկյանը ցանկանում էր հայտարարությամբ հանդես գալ, սակայն դատավորն արգելում էր՝ հայտարարելով, որ հայտարարությունների ժամ չէ։ Ի պատասխան դատավորի խոսքի՝ Պավլիկ Մանուկյանը դատավորին անվանել էր «ցռան մոզի»։ Դրանից հետո դատական նիստը հետաձգվել էր։

«Սասնա ծռերի» դատական նիստերը վերածվել են իսկական կրկեսի։ Ում մտքին ինչ փչի, երբ ուզի, տեղից մի բան հայտարարում է։ Գոյություն ունի ընթացակարգ, որից շեղվելը խանգարում է դատական քննությանը։ Օրինակ՝ այս դեպքում լրիվ անհայտ է մնում, թե Պավլիկ Մանուկյանը ինչից էր ենթադրել, որ իրավունք ունի հայտարարությամբ հանդես գալու, եթե օրենքով ու դատական ընթացակարգով իրեն չի հասնում այդ իրավունքը։ Հիմա մենք պետք է հասկանանք՝ սա դատարան է, թե՞ «քուչի բեսեդկա»։ Էլ չենք խոսում Պավլիկի առտահայտության մասին․ ի՞նչ է նշանակում «ցռան մոզի»։ Անկախ ամեն ինչից՝ նման լեքսիկոնը ոչ մի կերպ չի տեղավրովում «Սասնա ծռերի» կերտած հերոսի կերպարի տրամաբանության մեջ։

Եթե ուշադիր լինենք, ապա կփաստենք, որ «Սասնա ծռերի» գործով գրեթե բոլոր դատական նիստերն ուղեկցվում են ինչ-որ սկանդալներով ու աղմկահարույց պատմություններով։ Ամեն կերպ փորձ է արվում խափանելու դատական գործընթացը։ Ամեն անգամ ինչ-որ արհեստական լարվածություն է ստեղծվում։ Թե ինչ խնդիր են փորձում լուծել և ինչի են ուզում հասած լինել, կիմանանք ֆիլմի վերջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել