Հիշո՞ւմ եք, որ Պուտինը մարմնավաճառների մասին խոսելիս օգտագործեց «Девушки с пониженной социальной ответственностью» ձևակերպումը: Հիմա իր և ոչ միայն իր տրամաբանությունն եմ ուզում հասկանալ: Զենիթի ստադիոնի վրա մեկ միլիարդ դոլար կերած մարդիկ սոցիալական բարձր գիտակցություն ունեն, իսկ մեկ գիշերում մի 400 դոլար փող առնող, բայց արանքում ոչ մեկի չխաբող կինը չունի՞:

Ո՞նց ստացվեց, որ մեր ու, առհասարակ, ուղղափառ մշակույթներում գողն ու սուտասանն անբարոյական չեն, բայց զատո իրա քրտինքով փող աշխատող մարդն անբարոյական ա: Ինչո՞ւ կաշառակերի գլուխը քարով չեն ուզում ջարդել, իսկ գեյերինը ուզում են: Ավելին՝ կաշառակերի հետ աշխատում են ընկեր լինել, ու կապ չունի՝ ինչ կաշառակեր ա՝ ոստիկան, բժիշկ, թե ուսուցիչ: Եթե սա անբարոյականների հասարակություն չի, բա ո՞րն ա դա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել