Armsport.am-ը գրում է.

«Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան քննադատել է «Միլանի» տրանսֆերային քաղաքականությունը, որն ընթացիկ միջմրցաշրջանային հատվածում արդեն 10 նորեկի է ձեռք բերել և մոտ 210 մլն եվրո է ծախսել:

«Ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով մեր ակումբում իսկական քաոս է: Իրականում մեզ պետք է օրինակ դիտարկեն այն բանից հետո, երբ մենք ոչնչացրինք ամբողջը, ինչ մնացել էր նախորդ ղեկավարությունց:

Իսկ հիմա ես փորձում եմ այդ կանոնը փորձարկել «Միլանի» դեպքում, և պարզապես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում: Սրանում ոչ մի իմաստ չկա: Սկզբում սեփականատերերը չունեին գումար` ակումբը գնելու համար, այնուհետև նրանք մոտ 300 մլն եվրո վարկ վերցրին Լոնդոնի ինձ ծանոթ մարդկանցից` բավականին բարձր տոկոսադրույքով: Իսկ հիմա նրանք ծախսում են, կամ գոնե որոշ կանխավճարներ են կատարում, բայց վերջիվերջո` նրանք ստիպված կլինեն փոխհատուցել բոլոր ծախսերը:

Նրանք ասում են, որ այս ամենը Չեմպիոնների լիգա դուրս գալու համար է, բայց դա բավական չի լինի: Երբ աշխատավարձերի հետ կապված գումարները գրեթե հավասար են եկամուտներին ... ես չգիտեմ, թե այս ինչ խելահեղություն է կատարվում: «Միլանն» Ա Սերիայի միակ թիմն է, որը խելագարվում է:

Միգուցե նրանք ինչ-որ ահռելի բիզնես-գաղափար ունեն, որը մենք ինչ-որ ժամանակ կտեսնենք, բայց մյուս ակումբներն իրենց ավելի խելամիտ են պահում: Որևէ մեկդ բացատրեք ինձ «Միլանի» մարտավարությունը, քանի որ անձամբ ես այն չեմ կարողանում հասկանալ»,- Պալոտայի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել