«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը երկու շաբաթից՝ օգոստոսի 10-ին, պատրաստվում է ամուս­նացնել դստերը՝ Արմինեին: Հարսանիքն առավել ուշագրավ է դարձել, քանի որ պատգամավորի փեսան լինելու է ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի որդին՝ եր­գիչ Արաբո Իսպիրյանը: Ի դեպ, ի տարբերություն շատ քաղաքական գործիչների զավակների և շոուբիզնեսյան աստղերի, որոնք մինչև ամուսնությունը իրենց սիրելիի մասին փորձում են հնարավորինս քիչ տեղե­կատվություն տալ հանրությա­նը, մինչդեռ Արաբոն իր կյանքի կարևորագույն որոշման մա­սին հայտարարեց հենց սկզբից՝ իր համերգներից մեկի ժամանակ՝ հրապարակավ ամուսնության առաջարկ անե­լով Ռ. Գրիգորյանի դստերը: Նշենք, որ «Իրավունքի» հետ զրույցում Ն. Իսպիրյանն ասել էր, որ երբեք չի հանդուրժի, եթե որդին որոշի կյանքի ուղե­կից ընտրել օտարազգիի. «Ան­կարելի է, այդպիսի բան չի կա­րող լինել: Քանի ես կամ՝ գոնե այդպիսի բան չպետք է լինի, ինձնից հետո չգիտեմ ինչ կլի­նի»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել