«Ֆրանսիայի Ազգային ժողովի պատ­գամավորները հուլիսի 27-ին հավա­նություն են տվել պատգամավորների ազգականներին որպես խորհրդարա­նական օգնականներ աշխատանքի ընդունելու արգելքի սահմանման դրույթը: Իհարկե, լավ կլիներ, որ այս դրույթը գործեր նաև Հայաստանում, և պաշտոնյաների ազգականները ծանոթի միջոցով չհայտնվեին պետական համակարգում: Իսկ նման օրի­նակներ Հայաստանում շատ են: Իհարկե, վեցերորդ գումարման խորհրդարանը դեռ նոր է, պատգամավորներն էլ չեն հասցրել ամբողջովին ըն­տելանալ և հարազատներին իրենց հետ խորհրդարան բերել, սակայն նա­խորդ գումարումներում նման դեպքեր եղել են: Եվ հաճախ աչք չգրավելու համար պատգամավորներն իրենց  բարեկամներին որպես օգնական աշխատանքի էին տեղավորում գործընկերների մոտ: Հիշեցնենք՝ Արայիկ Աղաբաբյանի օգնականը եղբայրն է եղել, Մանվել Բադեյանինը՝ դուստրը, Գագիկ Մինասյանի օգնականն էլ նախկին պատգամավոր Արեգ Ղուկասյանի որդին է եղել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել