«Հայաստանի պահածոների «Բորոդինո» գործարանը հայտնվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: Ըն­կերությունը նշված ցանկում հայտնվել է այս տարվա փետրվարի 24-ից և կմ­նա մինչև օգոստոսի 24-ը: «Ժողո­վուրդ»-ը տեղեկացավ, որ «Հայաստա­նի «Բորոդինո» պահածոների գործա­րան»-ը խախտել է «Գնումների մա­սին» ՀՀ օրենքի դրույթը, և գնման գործընթացի շրջանակում պահածոնե­րի գործարանը ներկայացրել է կեղծ տվյալ: Տեղեկացնենք, որ այս ընկերու­թյունը ֆինանսական խնդիրների պատ­ճառով սնանկ է ճանաչվել, և հիմա պետական գնումներին մասնակցելու իրավունքից առժամանակ զրկելն էլ ավելի կխորացնի նրանց ֆինանսա­կան ծանր վիճակը: Մինչ այդ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իրան­ցի մի գործարար մտադիր է գնել պա­հածոների գործարանը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել