Ավելի քան 50 մարդ է վիրավորվել բախումների ընթացքում, որոնք տեղի են ունեցել Երուսաղեմի պատմական կենտրոնում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի բժիշկներին։

Զբոսաշրջիկների և ուխտավորների շրջանում հայտնի տարածքում բռնության բռնկումը մռայլեցրել է տեղի արաբա-մուսուլմանական համայնքի ցնծությունը՝ Տաճարի լեռան մզկիթներում աղոթքի վերսկսման առնչությամբ։

Այնտեղ վերադառնալ հավատացյալները համաձայնել էին միայն այն բանից հետո, երբ երկշաբաթյա պայքարում խափանել են Իսրայելի փորձը՝ սահմանելու ոստիկանական հսկողություն նշանակությամբ երրորդ իսլամական սրբավայրի տարածքի մուտքերի մոտ։

«Մեր աշխատակիցներն օգնություն են ցուցաբերել 56 վիրավորների Երուսաղեմում բախումների ընթացքում»,-ասված է «Կարմիր մահիկի» մամլո հաղորդագրությունում։

Ոստիկանների խոսքով՝ կոնֆլիկտը սկսվել է, երբ Տաճարի լեռան վրա գտնվող հավատացյալների բազմությունից իրենց ուղղությամբ քարեր են նետվել։ Ոստիկաններից մեկը գլխի վնասվածք է ստացել։

Պաղեստինցիները բախումների մեղքը բարդում են իսրայելցիների վրա՝ հաստատելով, որ նրանք թույլ չեն տվել բացել Տաճարի լեռան մուտքերից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել