Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն ավելի քան 90 մլրդ դոլար կարողությամբ դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը։ Այս մասին հայտնում է CNBC-ը։

Համաձայն իրական ժամանակի ռեժիմում աշխատող Forbes-ի հաշվիչի՝ Բեզոսի կարողությունը կազմում է 90.6 մլրդ դոլար, Գեյթսինը՝ 90.1 մլրդ դոլար։

Հաղորդվում է, որ Amazon-ի բաժնետոմսերի արժեքը մեկ գիշերում կտրուկ բարձրացել է 15 դոլարով, մինչդեռ Microsoft-ի արժեթղթերի գինը փոքր-ինչ նվազել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել