Ամենայն հավանականությամբ, ԱՀ կողմից ԻԻՀ նախագահ Հ․ Ռուհանիի երդմնակալության պաշտոնական արարողությանը ԱՀ նախագահ Ի․ Ալիևը չի մեկնի Թեհրան։ Փոխարենը, ըստ տարածվող տեղեկատվության՝ պաշտոնական արարողությանը ԱՀ կողմից կմասնակցի խորհրդարանի խոսնակ Օ․ Ասադովի գլխավորած պատվիրակությունը։

Եթե ճիշտ է այս տեղեկությունը, ապա, ըստ երևույթին, ականատես ենք լինում ԻԻՀ-ԱՀ հարաբերությունների եթե ոչ բացահայտ, ապա, այսպես ասած, չերևացող լարման։

Ինչևէ, հետաքրքիր է լինելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել