ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Կենտրոնական բանկի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթին: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ԿԲ-ի մասին օրենքները բարեփոխվում են՝ հաշվի առնելով Սահմանադրության նոր խմբագրությունը:

«Այսպիսով, ԿԲ-ի հիմնական գործառույթների թվում կավելանա ևս մեկը՝  Հայաստանի ֆինանսական կայունության պահպանումը: Հստակեցված է նաև վճարահաշվարկային համակարգերի, ինչպես նաև ֆինանսական արդյունաբերությունում մրցակցության վերահսկողության կարգը: Այս փոփոխությունները խմբագրական բնույթ ունեն, քանի որ բովանդակային առումով այս պահանջներն արդեն կատարվում էին»,- ասաց Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել