Panorama.am-ը գրում է.
 ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի` ֆրանսիական «La Lettre Diplomatique» հանդեսում տպագրված հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ֆրանսիական «La Lettre Diplomatique» հանդեսը հոդվածների և հարցազրույցների շարք է հրապարակել՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։

Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հոդվածում համառոտ անդրադառնում է Հայաստան-ԵԽ համագործակցությանը, շեշտում ԵԽ հետ փոխգործակցության զարգացման առանցքային տեղը Հայաստանի քաղաքական օրակարգում՝ նկատի ունենալով ՀՀ իշխանությունների վճռական հանձնառությունը ԵԽ աջակցությամբ և նրա գործիքակազմի կիրառմամբ երաշխավորելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը։

Պարույր Հովհաննիսյանը նշում է, որ 2001թ․ ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանը ստանձնել է կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված հանձնառություններ։ Միևնույն ժամանակ, անդամակցությամբ Հայաստանը վերահաստատել է իր պատկանելությունը եվրոպական մեծ ընտանիքին։

Դեսպան Հովհաննիսյանն ընդգծում է, որ Եվրոպայի խորհուրդը աջակցել և ուղեկցել է Հայաստանին ժողովրդավարական հասարակություն կերտելու ճանապարհին, և այսօր էլ այդ համագործակցությունը շարունակվում է՝ ապահովելու մեր երկրում ժողովրդավարության շարունակական ամրապնդումը և երաշխավորելու ապագայում դրա անսասանելիությունը։

ՀՀ մշտական ներկայացուցիչը, որպես ասվածի հաստատում, վկայակոչում է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի՝ 2017թ․ հունվարին ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 16-ամյակին նվիրված ընդունելությանը հնչեցված խոսքերը, որ Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանին՝ ժողովրդավարության ամրապնդման հարցում իր գրանցած առաջընթացում, և բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը, որը վկայում է ԵԽ-ի հետ դինամիկ երկխոսության նկատմամբ ՀՀ իշխանությունների վճռական հանձնառության մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել