Տամագոչի, Պակեմոն, սպիններ, համակարգչային զանազան վնասակար խաղեր, անկապ, տափակ ու անիմաստ մուլտֆիլմեր: Ի վերջո, ո՞ւր ենք գնում, ի՞նչ ենք շահելու, ստանալու, ի՞նչ է տալիս դա երեխաներին… Ի՞նչ սերունդ է մեծանալու…
Տամագոչի կերակրո՞ղ, Տամագոչի պահո՞ղ, Տամագոչիի պահանջները հոգացո՞ղ, Պակեմոնի հետևից վազո՞ղ, սպիններ «ֆռցնո՞ղ», համակարգչի դեմը նստած մի շեղված, դեգեներատ անասունի հրամանով ինքնասպանություն գործո՞ղ…
Մարդկային նորմալ, իսկական, ջերմ շփումներն ու հարաբերությունները կվերանան, եթե այսպես շարունակվի…
Հիմնականում կդառնան անզգա, անհաղորդ, անտարբեր, սխեմատիկ ու ձևախեղված՝ հաճախ ագրեսիվ, հոգեկան լուրջ խանգարումներով ու պրոբլեմներով: Իսկ ծնողները, պապիկ-տատիկները, ցավոք, թույլատրում են, գնում են այդ սարքերը, ընդօրինակում մյուսներից հետ չմնալու համար, փոխանակ բացատրեն, հասկացնեն երեխաներին… Գոնե փորձ անեն հասկացնելու…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել