Armsport.am-ը գրում է.

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայից» կրած պարտությունը Չեմպիոնների միջազգային գավաթ մրցաշարում:

«Հանդիպման ընթացքում լավ մթնոլորտ էր: Կարծում եմ, որ դա շատ կարևոր է նախամրցաշրջանային խաղերում: Երկրպագուները ցանկանում են տեսնել լավագույն ֆուտբոլիստներին: Հանդիպման հաշիվը կարող էր այլ լինել, քանի որ թիմերը բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին: Դժգոհ եմ պաշտպանության գործողություններից, սակայն այս փուլում արդյունքն այնքան էլ էական չէ: 

«Բարսայում» են Մեսսին, Նեյմարը, Պիկեն, Սուարեսը և Ինյեստան, «Ռեալում»՝ Ռոնալդուն, Բեյլը, Կրոսը: Այդպիսի մակարդակի ֆուտբոլիստներ ունեցող թիմերի դեմ բարդ է ինչ-որ բան անել: Կարելի է ինչ-որ կերպ դիմակայել նրանց մարտավարության շնորհիվ: Ֆուտբոլում դա հնարավոր է, սակայն այն, ինչ նրանք անում են գնդակի հետ` ֆանտաստիկա է»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «marca»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել