Yerkir.am-ը գրում է.

Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց մի որոշում, որի ընդունումը պայմանավորված է այն սահմանափակմամբ, որ հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը իրավունք չունի կատարել վճարովի այլ աշխատանք։

Դրանով պայմանավորված՝ էներգետիկայի բնագավառի ընկերություններում, որտեղ այդ անձինք ներկայացված են համապատասխան դիտորդ խորհուրդներում կամ կառավարող խորհուրդներում, որոշման փոփոխությամբ, չեն կարող ստանալ վարձատրություն։ Որոշումն ընդունվեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել