«Ֆիրդուսի շուկայի փակվելուց հետո տասնյակ առևտրա­կաններ դիմել են ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում աշխատելու հարցով: Այս մասին մեր լրագրողին ասել է Աղաբաբյանը՝ նշելով, որ օգոստոսի 1-ից տոնա­վաճառում նրանց տեղեր կհատկացվեն: Աղաբաբյանը հույս է հայտնել, որ դեռ շատերը կդի­մեն, քանի որ ամիսներ առաջ առևտրականների համար վարձավճարի գինը 50 հազարից իջեցվել է 30-ի: Ըստ սեփականատիրոջ՝ այլ կերպ հնարավոր չէր, քանի որ առևտուր չկա: «Իսկ այն, ինչ եղավ այս տարիներին, բոլորդ գիտեք, ովքեր էլ որ մնացել են տոնավաճառում, նրանք նվիրյալներ են, այդ վարձավճարների գումարնե­րով ենք կարողանում հոգալ ստադիոնի վարձե­րը, ծախսերը»,- ասել է Աղաբաբյանը՝ կոնկրետ չնշելով, թե ներկա պահին որքան առևտրական է «կանգնում» «Հրազդան» տոնավաճառում: Հի­շեցնենք, որ երկու տարի առաջ ՊԵԿ ստուգում­ներից հետո «Հրազդան» մարզադաշտը և տո­նավաճառը հայտնվեցին աննախանձելի վիճա­կում, ի վերջո՝ սնանկ ճանաչվեցին: Աղաբաբյանի գործերն ավելի վատացան, երբ բացվեց Ծառուկյանի «Առինջ մոլը», և առևտրականներից շա­տերը տեղափոխվեցին անվճար տաղավարներ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել