Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հուլիսի 25-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գորիսի բաժին, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի շարք քաղաքացիներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Միրզոյանի գլխավորությամբ։
 Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Գորիս քաղաքի բնակիչներ՝ 19-ամյա Նանե Գրիգորյանը, 20-ամյա Ռազմիկ Գրիգորյանը, 23-ամյա Շահանե Ավետիսյանը, 23-ամյա Վլադիկ Քոչարյանը, 23-ամյա Նարեկ Սողոմոնյանը, 40-ամյա Սվետլանա Սահակյանը, 6-ամյա Գոռ Գրիգորյանը և 4-ամյա Գևորգ Գրիգորյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել