Ամուսնական դավաճանության 5 պատճառ, և հարաբերություններն ինչպես ապահովագրել դավաճանությունից:

 

1. Անտարբերություն զուգընկերոջ կողմից
Եթե զուգընկերն ուշադրության պակաս է զգում, կարող է մտածել, որ ձեզ համար միևնույն է: Ուշադրության, հիացմունքի փոքր ժեստերը հսկայական նշանակություն ունեն, եթե ձեր զուգընկերը գնահատում է դրանք: Կողակցին հասկացրեք, որ ցանկացած իրավիճակում իր համար ժամանակ կգտնեք:

2. Դավաճանելու հնարավորությունը դավաճանություն է ծնում
Դավաճանությունների 36%-ն ինքնաբուխ է լինում: Ձեր զուգընկերը պետք է ձեզ համար առաջնային լինի: Բացի դրանից՝ դավաճանության թեման արգելված մի դարձրեք: Խոսեք այն մասին, որ դա ձեզ համար անընդունելի է, կողակցին հիշեցրեք՝ ինչ մեծ ցավ կզգաք այդ դեպքում:

3. Դավաճանությունների ընտանեկան պատմություն
Եթե ձեր ծնողներից մեկը կամ երկուսը դավաճանել էին, ձեզ համար ավելի հեշտ կլինի դավաճանության գնալ: Ուշադիր եղեք, եթե ձեր զուգընկերն ընտանեկան այդպիսի պատմություն ունի: Սա չի նշանակում, որ պետք չէ այդպիսի մարդու հետ հարաբերություններ սկսել: Պարզապես համոզվեք, որ դուք նույնանման արժեքներ ունեք, քննարկեք՝ ձեզնից յուրաքանչյուրն ինչ է հասկանում հավատարմություն ասելով:

4. Վստահություն, որ ոչ ոք չի իմանա
Տղամարդկանց 74%-ը և կանանց 68%-ը խոստովանել էր, որ կդավաճաներ, եթե 100% երաշխիք ունենար, որ այդ մասին ոչ ոք չի իմանա:

5. Չհասկանալ, թե ինչի կհանգեցնի դավաճանությունը
Դավաճանվածի վիճակը սարսափելի է: Բայց ընտանիքի բոլոր ընկերները, հարազատները, ծանոթները կորցնում են հարգանքը և վստահությունը դավաճանի հանդեպ: Նույնիսկ եթե նրա երկրորդ կեսն իրեն ների, նրանց հարաբերությունները երբեք նախկինը չեն լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել