Armsport.am-ը գրում է.
Իտալական «Macron» ընկերությունն արդեն պատրաստել է փոքր երկրների հավաքականներին տրամադրվելիք մարզահագուստի դիզայնը:

«ArmSport.am»-ի հարցմանն ի պատասխան` այս մասին հայտնել են իտալական ընկերությունից.

«Macron»-ը կլինի ՈւԵՖԱ-ի նոր պաշտոնական գործընկերը` մարզահագուստների տրամադրման հարցում: Համագործակցելով յուրաքանչյուր ֆեդերացիայի հետ` մենք արդեն պատրաստել ենք բոլոր մարզաշապիկների դիզայնը, յուրաքանչյուր մարզաշապիկ կունենա որևէ ազգային տարր, որը կբնորոշի տվյալ երկիրը»,- ասվում է ընկերության` մեզ ուղղված նամակում:

Ընկերությունը նաև հույս է հայտնում,  որ երկրպագուներին դուր կգա նոր մարզահագուստը

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել