Չիկագոյում Uber տաքսու ուղևորը դարձել է արտասովոր տեսարանի ականատեսը։ Հետևի նստարանին նստած ուղևորը տեսանկարահանել է, թե ինչպես են վարորդն ու առջևի նստատեղին նստած մարմնավաճառը (ում ուղևորը սկզբում վարորդի բարեկամուհի էր կարծել) զբաղվում օրալ սեքսով։ Այդ ամենը տեղի է ունեցել ընթացքի ժամանակ։

Ավելի զարմանալի է եղել ընկերության արձագանքը ուղևորի բողոքին։ «Նրան առաջարկել են 10 դոլարի փոխհատուցում և խոստացել հետաքննել միջադեպը»,- փոխանցում է The Daily Mail-ը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել