ՀՀ վարչապետն անընդհատ հանձարարականներ է տալիս ՏԻՄ-երին, մարզպետներին, թե՝ այ բալամ, ձեր ծախսերը կրճատեք, բայց սա ասվում է ասվելու համար: Իրականում մարզպետարաններում ահավոր վիճակ է տիրում, բացառություն կարող են լինել մեկ-երկու մարզ: Օրինակ՝ մարզի աշխատուժը թողած՝ դրսից են բերում, ասենք՝ կողքի մարզից կամ մայրաքաղաքից: Բերում են, հերիք չի, մի հատ էլ սրանց կեցության հարցն են վերցնում պետության ուսերին, մի հատ էլ սրանց ամեն օր տուն գնալ-գալն են վերցնում պետության ուսերին: Զարմանում եմ, այ բալամ, ձեր ամբողջ մարզում մի շոֆեռ, էէէէէ, ասում եմ՝ շոֆեռ, մի քանի կիրթ, գրագետ մարդ չկա՞, որ դրսից եք բերում: Հա, լավ, հասկացանք, որ կուսակցությունից են խնդրել, միջնորդել, բայց դե գոնե մարզպետ մարդ եք, ասեք՝ տղերք, թողեք ես իմ կադրերին ընտրեմ տեղացիներից, հա՛մ աշխատանքի հարց կլուծեմ, հա՛մ էլ գումար կտնտեսեմ...

Վերջում նորից վարչապետի մասին։ Բա, պարոն վարչապետ, մի հատ էլ կոնկրետ հանձնարարական տուր, որ մարզում կա՛մ տեղացիներով բավարարվեն, կա՛մ այդ հավելյալ ծախսերն իր ուսերին վերցնի մարզպետը կամ քաղաքապետը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել