Armlur.am-ը գրում է.

Արմավիր քաղաքից դեպի Քարակերտ գյուղ տանող ճանապարհին, Դալարիկ գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանի դին`ամբողջովին երկաթե լարերով կապված, բերանքսիվայր, գլխի վրա էլ կար հսկայական քար և դին գտնվում էր կիսանեխած վիճակում, ինչն էլ հիմք է տալիս դատաբժշկին հայտնելու, որ նրան սպանել են օրեր առաջ: Սիմոնյանին որոնում էին արդեն 2 օր:

ArmLur.am-ի հետ զրույցում Մանուկ Սիմոնյանի ազգականը` Սամվելը, հայտնեց, որ հարազատներն արդեն ճանաչել են դին. կատարվածը ցնցել է բոլորին:

Որևէ մեկը, մեր զրուցակցի խոսքով, չի կարողանում բացատրել` ինչը կարող էր պատճառ հանդիսանալ, որ Մանուկ Սիմոնյանի հանդեպ նման կերպ վարվեին. «Թշնամիներ չուներ, պարտքեր չուներ, բարեկիրթ, զուսպ մարդ էր, ո՞վ կարող էր նման բան անել»,- վրդովված ասաց մեր զրուցակիցը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել