Կրեմլը չի մեկնաբանում Ռուսաստանի հետ С-400 համակարգերի մատակարարման համաձայնագիրը կնքելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

«Չենք մեկնաբանում»,– ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր ռուսական С-400 համակարգերի գնման շուրջ համաձայնագրի շրջանակում Անկարայի և Մոսկվայի կողմից փաստաթղթերի ստորագրման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել