«Բլոգեր Kim Poh Liaw-ն YouTube վիդեոհոսթինգում ներկայացրել է տեսանյութ՝ Lenovo Folio պլանշետի աշխատող նախատիպի վերաբերյալ։ Տեսանյութում ցուցադրված է սարքի աշխատանքի սկզբունքը»,- հայտնում է Business Insider-ը։

Ներկայացվում է պլանշետի աշխատանքի մի քանի ռեժիմ, նաև այն, թե ինչպես է սարքը ծալվում։

Տեխնիկական բնութագրերի մասով պարբերականը հայտնում է, որ Lenovo Folio-ն հանդերձված է Snapdragon 800 պրոցեսորով և 1920×1440 կետ խտությամբ 7.8 դյույմանոց դիսփլեյով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել