Հատապտուղները կարող են արյան մեջ բարձրացնել հեմոգլոբինի մակարդակը և կանխել ավիտամինոզը:

1. Բռինչ
Դրա պտուղներից կարելի է տարբեր թուրմեր պատրաստել՝ այն խառնելով մեղրի, մասուրի հետ: Դրա թուրմը սովորաբար խմում են կես բաժակ՝ առավոտյան և երեկոյան:

2. Ազնվամորի
Այս հատապտղով թեյը ձմռանը բուժիչ միջոց է մրսածության դեմ:

3. Սնձի
Կարմիր և սև պտուղներով սնձին հարուստ է P և C վիտամիններով: Դրանց հյութը նպաստում է օրգանիզմից տոքսինների դուրս գալուն:

4. Կապույտ հապալաս
Այս հատապտղի քաղցր հատիկները հսկայական վիտամիններ և միկրոտարրեր են պարունակում: Այն գործածելով՝ մարդը կարող է խուսափել տեսողության վատացումից, ինֆեկցիոն հիվանդություններից, գրիպից, ավիտամինոզից և այլն:

5. Հապալաս
Հապալասի պտուղները ևս նպաստում են իմունային համակարգի ամրապնդմանը:

6. Լոռամրգի
Հատապտուղներն ամենաօգտակարն են և իրենց հատկություններով նման են կիտրոնին: Այն բնական ծագմամբ հակաբիոտիկ է:

7. Մասուր
Մաքրում է երիկամները և դուրս բերում ավելորդ հեղուկն օրգանիզմից՝ օգնելով ավելի արագ դուրս բերել ինֆեկցիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել