Yerkir.am-ը գրում է.
Այսուհետև հաշմանդամության այս կամ այն կարգ ստանալու համար որոշել ենք սահմանել փաստաթղթային կարգով փորձաքննություն` այն հիվանդությունների դեպքում, որոնք անդառնալի կորստի են բերել` կենսագործունեության սահմանափակման: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Ըստ նրա` սա էականորեն կնվազեն կոռուպցիոն ռիսկերն այդ ոլորտում: Նախարարի համոզմամբ` փաստաթղթային փորձաքննությունը կկանխարգելի «այլ գործողություններ» կյանքի կոչելը:

«Այս ոլորտում կոռուպցիայի վերացման կամ նվազեցման գործում կարծում եմ` բոլորս մեր դերակատարումը պետք է ունենանք: Բոլորս գիտակցում ենք, որ դա չի կարող միայն մեկ մարմնի գործողություններով պայմանավորված լինել, սակայն հասկանում ենք նաև, որ օրենսդրական խնդիրներ ունենք` որոշում կայացնող անձը չպետք է իրավունք ունենա միանձնյա որոշումներ կայացնել: Քաղաքացիներն էլ իրենց հերթին պետք է հստակ հասկանան` իրենց տրված կարգը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ»,-ասաց նախարարը:

Ըստ նրա` քաղաքացիները բողոքարկման, ինչպես նաև հանձնաժողովի խմբում իրենց նախընտրած բժշկի ներգրավածության հնարավորություն ունեն, որից պետք է ակտիվորեն օգտվեն քաղաքացիները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել