Panorama.am-ը գրում է.

Ոսկեպարցի Ռաֆիկ և Արմեն Բեգլարյանները հորեղբոր տղաներ են, երկուսն էլ մեկնում են ծառայության: Վիճակահանությամբ որոշվել է՝ նրանք ծառայելու են Արցախում:

«Լավ կլինի, որ նույն զորամասում ծառայենք, կարծում եմ, որ միասին ավելի հեշտ կլինի»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Ռաֆիկ Բեգլարյանը:

Սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչ 18-ամյա Ռաֆիկը  կարատեիստ է, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող:

Ասում է՝ շատ լավ է տրամադրված ծառայությանը, փորձում է  չմտածել բացասական երևույթների մասին. «Լավ կծառայեմ ու կվերադառնամ: Ծնողներիս էլ լավ եմ տրամադրել, աշխատել եմ այնպես անել, որ թեթև տանեն»:

Ռաֆիկին չի անհանգստացնում այն փաստը, որ հնարավոր է առաջնագծում ծառայի։

«Մենք լավ գիտենք, թե սահման պահելն ինչ բան է: Պատրաստ գնում ենք, մենք կրակոցից վախեցող չենք»,- նշում է Ռաֆիկն ու հավելում, որ իհարկե լավ կլիներ, եթե Տավուշի սահմանամերձ գյուղերի տղաները ծառայեին հենց Տավուշում:

Ռաֆիկի հետ ծառայության մեկնող Արմեն Բեգլարյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող է:

«Ես ու Ռաֆիկը հորեղբոր տղաներ ենք, երկու եղբոր թոռներ, միասին գնում ենք ծառայության, հույս ունենք, որ Արցախում էլ միասին կլինենք, բայց եթե նույն զորամասում չլինենք, հոգով միշտ իրար հետ ենք»,- ասում է Արմենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել