Վրաստանի քաղաքացիները, ինչպես գիտենք, անցյալ տարի հնարավորություն ստացան առանց վիզաների մեկնել Եվրոպա։ Ավելի վաղ անընդհատ խոսվում էր այդ երկրի՝ Եվրոասոցացման հետ պայմանագիր ստորագրելու մասին։ Վիզաների հեշտացումը  բավականին առարկայական կետ է դարձել հետսովետական երկրների և Եվրամիության միջև բանակցությունների ընթացքում, որը նրանց կողմից տրվում է, որպեսի տվյալ երիկրը, որպես փոխհատուցում, Արևմուտքի հետ հարաբերությունները առարկայնացնելու ավելի մեծ գործիքակազմ կիրառի։

Հիմա, սակայն, ուրիշ բանի մասին։ Տեղեկություն է ստացվել, որ մինչև հիմա Եվրոպա մեկնած Վրաստանի քաղաքացիներից 3000 հոգի հետ չի վերադարձել սահմանված 90-օրյա ժամկետում։ Ընդհանուր առմամբ՝ 55 հազար քաղաքացի է դիմել կարճաժամկետ վիզայի համար։ Սա, ի դեպ, այն մտահոգությունն էր, որը առկա է նաև Հայաստանում, քանի որ հոկտեմբերին նախատեսվող շրջանակային համաձայնագրի շրջանակներում, քաղաքական պայմանավորվածություններից զատ, նախատեսվում է նաև Հայաստանին նույնպես առանց վիզաների մուտքի արտոնագիր տալ դեպի Եվրոպա։ Եվ մեր երկրում նույնպես կարող է նման խնդիր ծագել․ նկատի ունենք քաղաքացիների՝ Եվրոպա գնալու և այնտեղ մնալու խնդրի հետ կապված։ Հայաստանի դեմոգրաֆիական խնդիրը լավ օրեր չի ապրում, ինչպես գիտենք, և այսօր մարդկային ռեսուրսը մեր երկրի համար շատ կարևոր նշանակություն ունի։ Ուստի կարծում ենք՝ պետք չէ տրվել Եվրոպա գնալու գայթակղությանը միանգամից ու պետք է հստակեցնել բոլոր չափորոշիչները, որպեսզի առանց վիզաների Հին աշխարհամաս այցելության դեպքում մենք չկանգնենք նույն խնդրի առաջ, ինչ Վրաստանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել