Մայիսը ներառյալ տնտեսությունը աճել է 6.4%,

գնաճը կազմել է 0.4%,

վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6% է (սրանից ցածր չեմ հիշում երբ է եղել)

գործազրկությունը, ուշադրություն` ԱՃԵԼ է 1,9% (առաջին եռամսյակում, երկրորդը դեռ չկա)։

Եթե Հայաստանում ԶԼՄ-ների միակ գործառույթն այլ պետությունների արտաքին օրակարգի, օլիգարխիայի ու քաղաքական բառիգների կուլուարային առևտուրը սպասարկելը չլիներ, ուշ թե շուտ, մի միջակ լրագրիստ կմոտենար վարչապետին և կհարցներ՝ կոնկրետ երբ է Հայաստանը պլանավորում անցնել մաթեմատիկայի և ֆիզիկայի օրենքների ճանաչմանը: Երբ են ՀՀ վիճվարչության տվյալները դադարելու հակասել տնտեսական տարրական կանոններին:

Մի երկու օր սպասեմ, տենամ՝ ով դուխ կանի, հետո ինքս կբացատրեմ այս թվերը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել