Armsport.am-ը գրում է.

«Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որին մյունխենցիները երկու մրցաշրջանով վարձակալել են «Ռեալից», պատասխանել է «Արքայական ակումբ» հնարավոր վերադարձի մասին հարցին:

«Չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում: Այս պահին ես կենտրոնացած եմ «Բավարիայի» վրա: Ցանկանում եմ որքան հնարավոր է հաճախ խաղալ, նվաճել այնքան տիտղոս, որքան` կկարողանամ: Երբ ժամանակը գա, կտեսնենք, թե ինչ տեղի կունենա»,- Խամեսի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Հիշեցնենք` «Բավարիան» Խամեսին վարձակալել է` հետագայում գնելու հնարավորությամբ: Նախքան տրանսֆերն իրականացնելը, «Ռեալը» երկարաձգել է կոլումբացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել