«Երեկ օրվա լրահոսում մի տեղեկություն գրավեց ուշադրությունս: Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը միջնորդություն է ուղղել Երևանի քաղաքապետին՝ կամուրջներից ինքնասպանության դեպքերի կապակցությամբ: Ցավալի վիճակագրություն կար ներկայացված գրության մեջ. «2014թ. հոկտեմբերից մինչև 2017թ. հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիևյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղ­թանակի կամուրջներից: 30 անձից 28-ը եղել է արական, 2-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ, 13-ը՝ մինչև 30 տարեկան, իսկ 17-ը՝ 35 տարեկանից բարձր»: Նշված անձանցից միայն 4-ն է տառապել հոգեկան հի­վանդությամբ, մյուսները հոգեպես առողջ մարդիկ են եղել, որոնց այդ ուղուն մղել է անհուսության, անելա­նելիության զգացումը: Եվ մի նրբություն էլ՝ միջնորդությունում նշված էր, որ այս թվերը բազմապատիկ ավելի կարող էին լինել, եթե ինք­նասպանությունների բազմաթիվ փորձերը չկանխվեին պատահական քաղաքացիների ու իրավապահների կողմից: Եվ քանի որ կանխ­վելու դեպքում ինքնասպանության դիմած անձն այլևս հետագայում նման քայլի չի դիմում, Քննչական կոմիտեն առաջարկում է Երևանի քաղաքապետարանին՝ մտածել այդ փորձերը կանխելու մասին՝ «դրանց իրականացման համար որոշակի խոչընդոտներ ստեղծելու միջոցով, ինչպիսիք կարող են հանդիսանալ արգելապատնեշները, պաշտպա­նիչ ցանցերը և այլ տեխնիկական լուծումներ»: Կամուրջների տակ ցանցեր քաշելու մասին, անշուշտ, վաղուց է խոսվում, և դա կարող է բարդացնել ինքնասպանների «գործը», բայց դա ինքնասպանու­թյան պատճառները չի վերացնի: Նրանք կարող են ելքը գտնել, ասենք, բարձրահարկերից ցատկե­լու միջոցով: Չէ՞ որ հնարավոր չէ բո­լոր 16-հարկանիների մոտ ցանցեր տեղադրել: Ուս­տի խնդրի լուծումը պետք է այլ տեղում փնտրել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել