Մինչ 20 տարեկանը ամերիկացի Էդեն Էստրադան տղամարդ էր, բայց իրեն իր տեղում չէր զգում։ 20 տարեկանում Էդենը որոշում է փոխել սեռը։ Նրա ծնողներն, ովքեր «Եհովայի վկաներ» են, շոկի մեջ էին այդ որոշումից, բայց հիմա միայն երջանկություն են ցանկանում իրենց երեխայի համար։

24 տարեկանում կատարվել է Էդենի վերջին վիրահատությունը։ «Ես ոչնչից չէի վախենում, ես ուզում էի ցավ, ուզում էի բոլոր այդ վիրահատությունները»,- խոստովանել է աղջիկը։

Հիմա Էդենը երջանիկ է ու վայելում է իր կյանքը։ Նա սիրահարված է ու նրա ընկերն ընդունում է նրան այնպիսին, ինչպիսին կա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել