Panorama.am-ը գրում է.
Գերմանիան կոչ է անում ԵՄ-ին ՌԴ ևս 4 քաղաքացու ու ռուսական ընկերություններ ավելացնել պատժամիջոցների ցանկում՝ կապված «Սիմենս» ընկերության տուրբինների իբրև թե Ղրիմ մատակարարելու շուրջ ստեղծված իրավիճակի հետ: russian.rt.com-ը, հղում անելով Ռոյթերսին, գրում է, որ այս մասին հաղորդել են Բրյուսելի աղբյուրները:
ԵՄ երկրները կարող են ՌԴ դեմ նոր պատժամիջոցները քննարկել հուլիսի 26-ին: Մեկ այլ աղբյուրի տվյալներով, պատժամիջոցների տակ կարող են հայտնվել ՌԴ Էներգետիկայի նախարարության պաշտոնյաները, նաև ռուսական այն ընկերությունները, որոնք զբաղվում են տուրբինների մատակարարմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել